Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Zarkerak - Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Zarkerak Zarkerak - Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ադամ Շիֆը շնորհավորական հրապարակում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով:  Շիֆը հրապարակումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով այսօր ես միանում եմ աշխարհասփյուռ հայությանը: Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ հայերը աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում վերապրածներ են»,- գրել է նա:

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը: 

22 Սեպտեմբեր, 2026 10:47
Վեր