Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը Zarkerak - Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը
Zarkerak Zarkerak - Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը
Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը

Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած, Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանը «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, այս տարի Հայաստանը ընտրվել էր որպես միջոցառման պատվավոր երկիր։

Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։ Նա ընդգծել է խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև ԹՐԻՓՓ ծրագիրը։

Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվել են որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։

Միջոցառմանը հաջորդել են ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։

21 Սեպտեմբեր, 2026 19:30
Վեր