Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տիկին Վարդանյան, երբ մեզ մեղադրում եք բոլշևիկ լինելու մեջ, դա նույնն է ոնց որ մեզ մեղադրեք դաշնակցական լինելու մեջ, մենք դաշնակցական չենք, մենք բոլշևիկ չենք, մենք ձեզնից մեկը չենք»,-ԱԺ-ում դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հայտարարություններին՝ Ալեքսանյանը նշեց. «Պարոն Վարդևանյանն այստեղից ասում է՝ դուք հրաժարվում եք համազգային բառից և հրաժարվում եք ժողովուրդ բառից: Համազգային նպատակ արտահայտությունը ձեր համար ձևակերպել է ձեր թիմակից Վարդան Ղուկասյանը՝ ասելով, ով Միութենական պետությանը դեմ է՝ թրքահպատակ շան տղայա: Ձեր պատկերացրած համազգային նպատակը դրա շրջանակներում է, ձեր պատկերացրած ՀՀ-ի ապագան դրա շրջանակում է, ձեր պատկերացրած ուժը Ռուսաստանն է և ռուսական ռազմաբազան է, առանց որի ձեր ընկալմամբ, ՀՀ-ն անտեր է: Առհասարակ դուք ժողովուրդ բառի հետ պետք է շատ զգույշ լինեք, ձեր ներկայացուցիչներն այս ընտրություններին փորձ են կատարել ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք՝ նրա ճակատին գնապիտակ փակցնելով, բայց ՀՀ ժողովուրդը ձեզ ցույց է տվել, որ դա անիրագործելի է»:


