Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

