Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել ԲԿ։ Բժիշկները տեղում նաև անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


