Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։
.jpg)
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքին, դրա հետագա զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։
Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները։

