Աստանայում հերքել են Ղազախստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Zarkerak - Աստանայում հերքել են Ղազախստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը
Zarkerak Zarkerak - Աստանայում հերքել են Ղազախստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը
Աստանայում հերքել են Ղազախստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը

Աստանայում հերքել են Ղազախստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հերքել է սոցիալական ցանցերում տարածված և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ։

Սեպտեմբերի 7-ին սոցիալական ցանցերում տարածվել էր Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարություն, որը հերքել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մասնավորապես, սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերեր պնդում էին, թե Հայաստանի վարչապետը, պատասխանելով դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանին հանրաքվե է պարտադրում Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով, ու այդ հարցով իրեն Մոսկվա են կանչել, ասել է. «Ես Ղազախստանի նախագահը չեմ, որ ինձ Ռուսաստան կանչեն։ Եվ մենք այդքան հարուստ չենք, որքան ղազախները, որպեսզի տարվա մեջ 4 հանրաքվե անցկացնենք։ Ինչպե՞ս կարող են նրանք մեզ հանրաքվե պարտադրել»։ Հայաստանի վարչապետը, սակայն, նման հայտարարություն չի արել:

Ղազախստանի նախագահին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հայտարարել է, որ իրենց արած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեջբերումը կեղծվել է։

«Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսքեր չի ասել։ Կեղծ լուրի հեղինակները փոխել են որոշակի բառեր և պատասխանը հավելել են արտահայտություններով, որոնք բացակայում են օրիգինալ ելույթում։ Արդյունքում հայտարարությունն այլ իմաստ էր ստացել և արհեստականորեն ներկայացվել էր որպես Ղազախստանի դեմ գործողություն։ Այդպիսի մանիպուլյացիաները միտված են բացասական տրամադրությունների ձևավորմանը և Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների միջև լարվածության արհեստական առիթների ստեղծմանը»,- ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ։

08 Սեպտեմբեր, 2026 12:01
Վեր