Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում, Արենի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Փրկարարներn օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


