Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ Zarkerak - Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Zarkerak Zarkerak - Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի և միջազգային առևտի նախարարությունից:

 

Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:

 

Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:

 

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

04 Սեպտեմբեր, 2026 20:27
Վեր