Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան Zarkerak - Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան
Zarkerak Zarkerak - Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան
Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան

Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է Armenia EXPO 2026 25-րդ հոբելյանական միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Իր ողջույնի խոսքում Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի Կառավարության քաղաքականության նպատակն է բարձրացնել արտադրողականությունը, ներգրավել ներդրումներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել արտադրությունը և մեծացնել արտահանման հնարավորությունները։

 

«Այսօր Հայաստանի արդյունաբերության զարգացման մեր տեսլականը հստակ է․ մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն, որը ստեղծում է բարձր ավելացված արժեք և կարողանում է արժանի տեղ զբաղեցնել միջազգային շուկաներում»,- նշել է Տիգրան Գասպարյանը։

 

 

Նախարարի տեղակալը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

 

Armenia EXPO-ն Հայաստանում և ողջ տարածաշրջանում խոշորագույն միջոցառումներից է, որը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։

04 Սեպտեմբեր, 2026 18:03
Վեր