Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած Zarkerak - Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
Zarkerak Zarkerak - Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած

Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Corolla»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի, վերջինն էլ՝ «Geely» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը

04 Սեպտեմբեր, 2026 21:02
Վեր