Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները Zarkerak - Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները
Zarkerak Zarkerak - Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները
Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ իրականացնում է հարկային կարգապահության բարելավման ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն հարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովմանը, այլև հարկային ռիսկերի վաղ բացահայտմանը, կանխարգելմանը և հարկ վճարողների նկատմամբ ռիսկերի վրա հիմնված վարչարարության կիրառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Կահույքի արտադրության ոլորտում գործող հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի առաջին կիսամյակում հիմնական ցուցանիշների մասով արձանագրվել է դրական դինամիկա, ընդ որում, մի շարք ցուցանիշներով աճի տեմպերն արագացել են նախորդ ժամանակահատվածի համեմատ։

Այսպես, կահույքի առևտրով և արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների իրացման շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր ընդամենը 3.1%-ով, մինչդեռ 2025–2026 թթ. նույն ժամանակահատվածում աճը հասել է 26.7%-ի։ Այսպիսով, իրացման շրջանառությունն աճել է շուրջ 23.6 տոկոսային կետով։ Հատկանշական է, որ 2026 թվականին արձանագրված 26.7% աճը գերազանցել է ինչպես ՀՀ-ում գործարքների ընդհանուր գումարի 19% աճը, այնպես էլ 2026 թ. առաջին կիսամյակի 7.9% տնտեսական աճի ցուցանիշը։

Դրական փոփոխություններ են արձանագրվել նաև փաստաթղթաշրջանառության մասով․ հաշվարկային փաստաթղթերի քանակի համեմատական աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 9.6%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 12.3%-ի։ Միաժամանակ, ՀԴՄ կտրոնների քանակի աճի տեմպը հաշվետու ժամանակահատվածում շուրջ 7%-ից հասել է 12%-ի, ինչը կարող է վկայել մանրածախ գործարքների փաստաթղթավորման կարգապահության բարելավման մասին։

Դրական տեղաշարժ է նկատվել նաև զբաղվածության և աշխատավարձերի ցուցանիշներում։ Աշխատողների միջին թվաքանակի աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 5.9%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 6.6%-ի, իսկ մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի աճը՝ 7.8%-ից 8.6%-ի։

Արձանագրված համեմատական դինամիկան վկայում է ոլորտում հարկային կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրի դրական ազդեցության մասին, հատկապես հայտարարագրվող իրացման շրջանառության և մանրածախ գործարքների փաստաթղթավորման ուղղությամբ։

26 Օգոստոս, 2026 12:00
Վեր