Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախօրեին էլի բանակում միջադեպ ենք ունեցել, այս դեպքում էլ, ամբողջովին ուրիշ հանգամանքներում՝ մեքենայով, երբ որ այդ մեքենան պետք է շահագործման մեջ չլիներ, վրաերթի են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ նման միջադեպը վկայում է, թե երկրում առկա խնդիրները ինչ համակարգային նշանակություն ունեն:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
Հայտնենք նաև․ որ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց այսօր ճամբարակում վրաերթի հետևանքով մահացած զինծառայողի հիշատակը: Առաջարկը՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանինն էր:


