Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռուսաստանի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է, եթե ՌԴ համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք իրար հետ ստուգենք: Ինչով է ավարտվելու այս պատմությունը՝ դիվերսիֆիկացիայով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց. «Եթե մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոսով բացվի, միևնույնն է մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»:
Անդրադառնալով TRIPP-ի շուրջ կատարվող աշխատանքներին՝ Փաշինյանն ասաց. «TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում, ոչ մի խոչընդոտ չկա: Պարզ, աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում: ՀՀ և ԱՄՆ ներկայացուցիչները միասին աշխատում են: Խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է, խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք, TRIPP-ն էլ է այդ քայլերից»:


