Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Վանիկ Ավետիսյանն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (Université Libre de Bruxelles/Free University of Brussels)` ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել էր աշխատանքից։
Կադրային փոփոխությունը հաջորդել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազատմանը. խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993 թ. մայիսի 9, ք. Երևան
Կրթություն
Ավարտել է Բրյուսելի Athénée royal d'Ixelles միջնակարգ դպրոցը:
2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։
2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ):
Աշխատանքային գործունեություն
2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական:
2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:
2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում, որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:
2026 թ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է:
Այլ տվյալներ
Անկուսակցական է:
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:


