Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրությամբ Երևանն անհանգստացած է: Մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի, և հայկական կողմը հակամարտության կողմերի հետ ակտիվ շփումների մեջ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով մոդուլային ատոմակայանների կառուցման ժամկետների մասին հարցին՝ վարչապետը նշեց.«Այս հարցի հետ կապված նոր կոմպոնենտ է առաջացել: Մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայենք: Մենք արդեն Հայաստանում երկու արհեստական բանականության գործարան ունենք: Այստեղ խնդիր չունենք էներգետիկ ոլորտում: Բայց, երբ որ ես խոսեցի մեր գործընկերների հետ, արհեստական բանականության ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողները դիմել են և եկել են հանդիպման: Նրանք ասում են, որ այն ծրագրերը, որոնք իրենք հիմա պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունը չեն բռնում: Սա այն իմաստով, որ կարող է շատ արագ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենաք, որովհետև ԱԲ գործարանները շատ մեծ ծավալի էներգիա են սպառում: Մենք պետք է անդրադառնանք մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, ներառյալ ատոմակայանի հետ կապված թեմային և համեմատության մեջ դնենք, որպեսզի հասկանանք, թե էներգետիկ չսպասված պահանջարկը»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցը Կառավարության օրակարգ մտցնելու հարցին՝ վարչապետը նշեց, որ սրանով արձանագրվում է, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ կանոնական ծիրից դուրս է դրվել:


