Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանի և սոցիալական հարցերի նախարարությունը մենք առաջարկում ենք վերանվանել աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր իրականության հետ աշխատանքը ասոցացվում է չարչարանքի հետ»,-ասաց նա։ Վարչապետը նշեց, որ Խորհրդային տրամաբանություն կա նրա մեջ, որ մարդը պետք է աշխատի, բայց բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը։
«Աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք, և այդ հասկացությունը պետք է լինի՝ կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Պետության անելիքը, որ մարդուն օգնի աշխատանքի շուկայում հնարավորինս ավելի մրցունակ լինի»,-ասաց նա և կարևորեց, որ աշխատանքը և կրթությունը ընկալենք ցկյանքս գործընթաց։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ նոր պրոբլեմ է ի հայտ գալիս՝ դա աշխատատեղերի կրճատումն է, քանի որ ԱԲ-ն նույնիսկ հարյուրավորների գործ է անում։ Նա նշեց, որ մենք պետք է ջանք գործադրենք,ո ր Արհեստական բանականությունը մարդու դուրս չթողնի այլ օգնի։ «Պետությունը պետք է ուժեղացնի մարդու ,մարդը պետք է ուժեղացնի պետությանը»,-ասաց նա։


