Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որևէ քահանա չի կարող լինել «նիկոլական», «սամվելական», «ռոբական», «լևոնական», բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական և ուրիշ ոչ մի բան: Բացի դրանից, ուրիշ որևէ ձևակերպում ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական: Գնացեք Կտրիճին հարցրեք, որ ինքը «ռոբասերժասամվելական» է ու ինքը դրանից չի վիրավորվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ «նիկոլական» չէ և որևէ «մարդական» չի կարող լինել. «Ես կարող եմ լինել Հայաստանի հանրապետությունական, իմ բոլոր որոշումները բխում են և բխել են ՀՀ շահերից: Երկու անգամ ՀՀ ժողովուրդն այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումներն արտահայտել է, 5 տարի էլ իր ամենօրյա կյանքով է արտահայտել: Որպես հեղափոխությամբ իշխանության եկած մարդ՝ ես ասում եմ՝ ՀՀ ժողովուրդը միշտ էլ կարող է անել հեղափոխություն: Համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր, դժվար որոշումներով ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից և ՀՀ ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի: Մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, մեր կառավարման շրջանում Ղարաբաղին 1 միլիարդ դոլար հավելյալ ֆինանսավորում ենք տվել»:


