Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանն ընտրվել է 54 կողմ ձայնով։ Այս մասին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ 105 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 102-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ. Լիլիթ Գալստյանի օգտին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 47 պատգամավոր:


