Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն. Փաշինյանը՝ անկլավների մասին Zarkerak - Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն. Փաշինյանը՝ անկլավների մասին
Zarkerak Zarkerak - Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն. Փաշինյանը՝ անկլավների մասին
Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն. Փաշինյանը՝ անկլավների մասին

Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն. Փաշինյանը՝ անկլավների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղություն են հաստատել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, քարտեզներ կան և դրանցով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում և ըմբռնումն այն է, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն ՀՀ տարածք չեն. «Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք, Արծվաշենը ՀՀ տարածք է, այսօր տարածքներ կան, որ այդ քարտեզներներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է, այսինքն՝ բոլորիս հայտնի իրադրությունները՝ Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշում և այլն: Այս հարցը պետք է լուծվի, արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ չկա, դա անցյալ և փակված էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց և երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում՝ այդ տարածքում ապրող բնակիչների համար: Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ, սահմանազատման գործընթացով մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք»:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ տարածքը 29 հազար 743 քկմ է, սրա մեջ Արծվաշենը կա. «Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն, սահմանազատման պրոցեսների արդյունքում ՀՀ տարածքը պետք է լինի 29 հազար 743 քկմ: Ճամբարակում կամ նույնիսկ Երևանում հանդիպում եմ արծվաշենցիների, նրանց մի մասն ասում են՝ մեր գյուղը թող վերադառա, գնանք ապրենք, մյուս մասն ասում է՝ Ճամբարակում արդեն տնավորվել ենք: Մենք այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կա՛մ այս կերպ, կա՛մ այն կերպ: Սահմանազատման արդյունքում մենք ոչ թե պետք է արծվաշենցիների համար պրոբլեմներ ստեղծենք, վտանգներ, այլ հակառակը՝ պետք է այնպես անենք, որ մարդիկ հարյուրամյակներով հանգիստ, խաղաղ ապրեն: Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն»:

20 Օգոստոս, 2026 13:48
Վեր