Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է. Կառավարության ծրագրում եկեղեցու մասին դրույթ կա Zarkerak - Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է. Կառավարության ծրագրում եկեղեցու մասին դրույթ կա
Zarkerak Zarkerak - Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է. Կառավարության ծրագրում եկեղեցու մասին դրույթ կա
Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է. Կառավարության ծրագրում եկեղեցու մասին դրույթ կա

Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է. Կառավարության ծրագրում եկեղեցու մասին դրույթ կա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում։  

«Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ 

Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`

1)     Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2)    Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3)    Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,- նշված է ծրագրում։ 

 

20 Օգոստոս, 2026 12:28
Վեր