Այսօր ինչո՞ւ փողկապով չեք, պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է. Ալեքսանյան Zarkerak - Այսօր ինչո՞ւ փողկապով չեք, պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Այսօր ինչո՞ւ փողկապով չեք, պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է. Ալեքսանյան
Այսօր ինչո՞ւ փողկապով չեք, պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է. Ալեքսանյան

Այսօր ինչո՞ւ փողկապով չեք, պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա: Պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը, քիչ է մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավվել, որ վերջին 2-3 տարում տներով մտել, դուրս է եկել՝ ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին՝ Ալեքսանյանը նշեց. «Պարոն Վարդևանյան, դուք նախ պետք է ներողություն խնդրեք այս պերսոնաժի այստեղ հայտնվելու համար, որովհետև այդ մարդու վերջին երկու տարվա հետագիծը եղել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը: «Հայաստան» խմբակցությանը չեմ էլ ասում՝ ինչեր էր ասում, էլ «բոքսի տանձիկ», ինչ ասես ասել է, հիմա տարել եք «Հայաստան» խմբակցությանը մոտիկ եք նստեցրել, չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը: Այդ մարդու վիրավորական շղթայական հետագիծն այնպիսինն է, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում: Պարոն Վարդևանյան, ենթադրաբար օրինակ՝ պատգամավորին հարվածելը ևս սխալ է, ենթադրենք ինչ-որ մեկը գնա և հարվածի ինչ-որ պատգամավորի, տիկին Մանավազյանն ասի՝ այո, դա սխալ է, հետո երկրորդ անգամ գնա, տիկին Մանավազյանը վստահ եմ՝ էլ ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է, վստահ եմ՝ ինչքան հարվածեն, տիկին Մանավազյանն այնքան կասի, որ դա սխալ է, դա ձեզ արդյոք կբավարարի՞»:

Վահագն Ալեքսանյանը ևս մեկ հարց ուղղեց Վարդևանյանին. «Նիստերն ինչ սկսվել են փողկապով էիք գալիս, այսօր ինչու փողկապով չեք պարոն Վարդևանյան, կարո՞ղ է, որովհետև մտածել եք, որ ԱԺ-ն զոհասեղան է, կարող է, որովհետև Էդգար Ղազարյանի այդ գործողությունները՝ որպես այդպիսին, պլանավորած էին: Պարոն Վարդևանյան, երբ ասում եք՝ հա լավ մի անգամ արեց, հիմա պետք է 10 անգամ պատասխանեք, չէ՝ պետք է 100 անգամ պատասխանենք, որովհետև ժողովուրդն այդպես է ձևավորել այս խորհրդարանը: Ամեն անգամը լինի, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ»:

14 Օգոստոս, 2026 13:32
Վեր