Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին Zarkerak - Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին
Zarkerak Zarkerak - Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին
Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին

Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր կարծիքով երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ հայ զինվորը մեռնի, Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևո՞ւյթ է, թե՞ ոչ, թե կարող ենք ասել՝ դե մարդու քաղաքական դիրքորոշումն է, ուզում է՝ հայ զինվորը մեռնի»,-ԱԺ նիստում հարց ուղղելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ջուլհակյանը նշեց, որ եթե ԱԺ պատգամավորը նման հայտարարություն է անում, Էթիկայի հանձնաժողովը պետք է բնականաբար քննարկի. «Կարծում եմ, եթե ԱԺ պատգամավորը նման հայտարարություն է արել՝ իր մանդատը պետք է դնի, որովհետև իր երդման տեքստն ուղղակիորեն այն մասին է, որ պատգամավորը պետք է նպաստի հանրային համերաշխությանը, նման հայտարարությունները որևէ պատգամավորի չեն բերում ո՛չ պատիվ, ո՛չ հեղինակություն»:

Ռուբինյանն արձագանքելով կրկին հարց ուղղեց Ջուլհակյանին. «Չեք կարծում, որ այն խմբակցությունը, որը ներկայացնում է տվյալ պատգամավորը, գոնե պետք է դիրքորոշում հայտնի՝ իմանանք, այդ խմբակցությունը կիսո՞ւմ է այդ դիրքորոշումը»:

Ջուլհակյանն էլ նշեց, որ ոչ միայն խմբակցությունը, այլև կուսակցությունն իր անդամների հետ կապված պետք է բավականին խիստ լինի, երբ խոսքը վերաբերում է վարքագծի կանոններին. «Նման վարքագիծն է նաև բերում քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության»:

10 Օգոստոս, 2026 13:03
Վեր