Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Հ․-ն իր վարած «Toyota Verossa» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբերին ու քարերին և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդի 2 անչափահաս երեխաներին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, իսկ կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

