Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Zarkerak - Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են
Zarkerak Zarkerak - Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Իրանի գերագույն առաջնորդի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։

Իր պաշտոնավարման երրորդ տարին սկսելուն պես, Փեզեշքիանը, ըստ տեղեկությունների, հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ և մտքեր փոխանակել։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի և առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական և էներգետիկ ռեսուրսների ապահովումը, ծախսերի կառավարումը և արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։

09 Օգոստոս, 2026 20:21
Վեր