Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մասնակիցները քարեր ու մահակներ են կիրառել․ ՆԳՆ պարզաբանումը Zarkerak - Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մասնակիցները քարեր ու մահակներ են կիրառել․ ՆԳՆ պարզաբանումը
Zarkerak Zarkerak - Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մասնակիցները քարեր ու մահակներ են կիրառել․ ՆԳՆ պարզաբանումը
Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մասնակիցները քարեր ու մահակներ են կիրառել․ ՆԳՆ պարզաբանումը

Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մասնակիցները քարեր ու մահակներ են կիրառել․ ՆԳՆ պարզաբանումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
«Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։


Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։


Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ: 

09 Օգոստոս, 2026 13:36
Վեր