Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ Zarkerak - Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Zarkerak Zarkerak - Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նախագահի ընտրությունները ավարտվեցին: Ձայների 63 կողմ և 28 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: 

ԱԺ նախագահի ընտրություններին 105 պատգամավորից մասնակցել էր 91-ը: 

Քվերակությանը նախորդող՝ հարց ու պատասխանի փուլում, «Ուժող Հայաստան» դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանը իր ելույթում հայտարարել էր, որ իր առաջնորդած ուժը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը:  «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանն էլ իր հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ընդհանրապես մասնակցություն չի ունենալու ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

03 Օգոստոս, 2026 14:32
Վեր