Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի
Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հանդես է եկել ելույթով:
Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին Շատջրեքի նորակառույց միջնակարգ դպրոցի հանձնման առիթով:
«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը: Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- իր խոսքում ասել է վարչապետը:
Կից՝ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել:


