Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս:
Նախարարի տեղակալն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում գտնվող ծառայության կազմակերպումը, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը: Այս մասին հայտնում է ՊՆ-ը։


