Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին Zarkerak - Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին
Zarkerak Zarkerak - Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին
Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին

Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ընդդիմադիր գործընկերներն իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ և ասելիք չունեն: Ամեն ինչ իմ թեկնածության, իմ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ: Հատկապես «Հայաստան» դաշինքի իմ գործընկերները վախ ունեն, ուզում եմ ձեզ հանգստացնել, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը:

Դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ Կոնջորյանը նշեց. «Դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել, երբ ես սկսել եմ մոտենալ ամբիոնին, դուք դահլիճից փախել եք, վախեցել եք, բայց նույնիսկ այդ դեպքում, ես ուրախ եմ արձանագրել, որ կարևոր հետք եմ թողել ձեր քաղաքական ինքնության վրա: Եթե տարիներ անց պատանիները ցանկանան իմանալ՝ ով է եղել Քրիստինե Վարդանյան անունով ԱԺ պատգամավորը, նրանք ընդամենը պետք է փնտրեն դժոխքի սաունդթրեք արտահայտությունը և կիմանան, որ դա եղել է Քրիստինե Վարդանյանը, որքան էլ ինձ չսիրեք, դուք պատմության մեջ ամենաշատը մնալու եք շնորհիվ ինձ և դա ինձ համար հաճելի փաստ է»:

Անդրադառնալով իր կնոջ հետ կապված քննարկումներին՝ Կոնջորյանն ասաց. «Իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում «Հայփոստ»-ը պետությանը վճարել է 1 միլիարդ դրամի դիվիդենտ: 2024-25 թվականներին «Հայփոստ»-ը ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 միլիոն դրամով: Դուք դեռ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում գալ ու խոսել մեր հիփոթեքով տների մասին, լո՞ւրջ եք ասում, դուք գնացեք խոսեք Սեյրան Օհանյանի արկածների մասին և ձեր, որովհետև ձեր քաղաքական ինքնությունն է: Դուք Սևանի ափին տարածք զավթող, դղյակ սարքողներ եք, դուք զինվորներին ձեր տներում պահակություն անողներ եք: Գնացել եք Վեհարան, Վեհարանում Սամվել Կարապետյանի նկարը դեռ կա՞ր, լուսապսակո՞վ էր Սամվել Կարապետյանի նկարը»:

04 Օգոստոս, 2026 15:53
Վեր