Թեհրանն առաջարկել է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները Zarkerak - Թեհրանն առաջարկել է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները
Zarkerak Zarkerak - Թեհրանն առաջարկել է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները
Թեհրանն առաջարկել է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները

Թեհրանն առաջարկել է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի հայտարարությունն՝ արված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Պաքնեջադը հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները, և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում։

 

25 Հուլիս, 2026 15:54
Վեր