Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը Zarkerak - Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը
Zarkerak Zarkerak - Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը
Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը

Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում պետական միջոցներով կառուցվող կրթահամալիրի գործունեությամբ պայմանավորված՝ կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 14-ի ժամը 11։00-ն։

 

Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։

 

Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում դեպի կրթահամալիր բարեկարգ երթևեկություն կապահովվի նաև Կուտական և Տրետուք բնակավայրերի սովորողների համար։

04 Օգոստոս, 2026 20:26
Վեր