Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմությունը 8-րդ գումարման խորհրդարանի վերջում ընդունեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսության բացարձակ ու ջախջախիչ հաղթանակը, այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը:
Թվարկելով իր քաղաքական թիմի կառավարման տարիներին ձեռք բերած առավելությունները, պատգամավորը նշեց, որ իր գնահատմամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը հանդիսացել է այդ ձեռքբերումների «թագը»:
«Հենց սրա ու խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ այս ամբիոնից կարող ենք հայտարարել, որ երկու օրացույցային տարուց ավել է, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից զինվոր չի զոհվում: Առավոտը վեր չենք կենում, ու լրահոսը թերթելուց սրտերս կախ չի ընկնում: Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որի համար ես ու մեր քաղաքական թիմը հպարտ ենք»,-ասաց Ալեքսանյանը:
Նա նաև հիշեցրեց, որ նման ձեռքբերումները կատարվել են գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Համաձայնելով այն մտքի հետ, որ 8-րդ գումարման խորհրդարանը բավականին ցածր վարկանիշ է ունեցել: Ալեքսանյանը նշեց. «Բայց իմ կարծիքով 8-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի անկախությունից ի վեր, պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել: Իմ կարծիքով 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում է, որ վերջնական դիրքորոշում է տրվել մի կարևոր հարցի, թե որն է մեր հայրենիքը: 8-րդ գումարման խորհրդարանի ընթացքում է եղել առաջին լուրջ քաղաքական բանավեճը: Հիշում եմ, որ ՀՀ վարչապետը հենց այս ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի տարածքը 29 743 կմ քառակուսի է: Գիտեք ինչ տեղի ունեցավ այդ օրը: Ցույցեր, անկարգություններ, այստեղ ընդդիմության կողմից տարատեսակ ձայնարկություններ: Բայց մեր ընդդիմադիր գործընկերներին երբ հարցնում էինք, նրանք չէին պատասխանում, որովհետև այդ հարցի պատասխանը ցանկացած ուրիշ թիվ էր, բայց 29 743-ը չէր»:
Պատգամավորի խոսքերով նախորդ խորհրդարանի նստաշրջանում ընդդիմադիրները չունեին ոչ մի այլ օրակարգ բացի Ղարաբաղից:
«Վերջում հասկանալով, որ իրենց առաջարկած ալտերնատիվ գաղափարախոսությունը, որը դուրս է «Իրական Հայաստանից», ժողովրդի կողմից ընդունելի չէ: Այս ամբիոնից պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր, որ առաջին անգամ պատասխանելով հարցին, թե որքան է Հայաստանի տարածքը, ասաց «ձեր նշած թիվն է»: Սրանից հետո մեր ընդդիմադիր գործընկերները մտել են «Իրական Հայաստանի» քաղաքական օրակարգ: Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին»,-ասաց


