Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին» Zarkerak - Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»
Zarkerak Zarkerak - Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։  

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Լազետիչը, որի համար սա 4-րդ գոլն էր ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց Լազետիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Հելդեր Ֆերեյրան։ Վերջինս խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չարենցավանի «Վանը» մնաց 4 միավորով՝ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։

18 Սեպտեմբեր, 2026 23:41
Վեր