Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել Zarkerak - Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
Zarkerak Zarkerak - Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել ու որոնվում է որպես անհետ կորած, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։

Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր: 

«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի` աղոթք կատարելու նպատակով։ Խնդրում ենք գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին:

Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28

Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72

Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,– գրել է Թովմաս Առաքելյանը սոցցանցում։

30 Հուլիս, 2026 10:52
Վեր