Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատությամբ ՀՀ տնտեսության ակտիվության աճը կազմում է 7,7 տոկոս: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Վիճակագրության կոմիտեի հրապարակումները:
«Առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է: Ավելի լավ ցուցանիշներ ունենք արդեն հունվար-հունիս ամիսների կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը՝ 7,9 տոկոս, արդյունաբերության աճը՝ 10 տոկոս, շինարարությանը՝ 24 տոկոս, ծառայությունները՝ 11 տոկոս»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ որոշակի խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում: Նրա խոսքերով երկար ժամանակ է ինչ գյուղատնտեսության ոլորտում առկա են ցուցանիշների նվազման պրոցեսները, որոնք հիմնականում կապված են գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին, վարչապտետը ասաց, որ Հայաստանն այստեղ «ռեկորդային ուղեծրի մեջ է»:
«Հաշվի առնելով նաև առաջիկայում սպասվող COP-17 համաժողովը՝ մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը:


