Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները Zarkerak - Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները
Zarkerak Zarkerak - Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները
Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են զբոսաշրջային հատվածներին Անթալիա և Մուղլա նահանգներում։ Իշխանությունները սկսել են մարդկանց տարհանումը, տներից արդեն մի քանի հարյուր մարդ է հեռացել։ 

Գրանցվել է հրդեհի 90 օջախ։ Անթալիայում փակվել է տարածաշրջանի առանցքային ճանապարհը։ Մուղլա նահանգում իրավիճակն ավելի բարդ է. այնտեղ հինգ խոշոր հրդեհ է գրանցվել: Դրանք հանգցնելու համար գրեթե ամենուր գործարկվել է ավիացիան՝ ավելի քան 100 ուղղաթիռ և գրեթե 30 ինքնաթիռ: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան երեք հազար մարդ։      

Աղետի պատճառ է դարձել սաստիկ տապը։ Այս օրերին ջերմաստիճանը հասնում է 52 աստիճանի։

30 Հուլիս, 2026 12:49
Վեր