Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT Zarkerak - Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT
Zarkerak Zarkerak - Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT
Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT

Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրաքի վարչապետ Ալի ալ Զաիդին, որն այցելել էր ԱՄՆ, հինգշաբթի Թեհրանին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի առաջարկը, սակայն այն մերժվել է, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ դա սեղանին դրված միակ առաջարկն է, բայց իրենց կառավարությունը հետաքրքրված չէ ժամանակավոր համաձայնագրով,  որը չլուծված է թողնում Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը»,- բացատրել է պարբերականը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետը հինգշաբթի Թեհրան է ժամանել բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության հետ։ Նա հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հինգշաբթի ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարել էր, որ այլևս թույլ չի տա հրադադարներ, որոնք Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր ռազմական զինանոցները համալրելու համար։

24 Հուլիս, 2026 17:31
Վեր