ՌԴ-ից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու, մենք ասում ենք չենք ընդունելու այս մոտեցումը. Փաշինյան Zarkerak - ՌԴ-ից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու, մենք ասում ենք չենք ընդունելու այս մոտեցումը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՌԴ-ից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու, մենք ասում ենք չենք ընդունելու այս մոտեցումը. Փաշինյան
ՌԴ-ից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու, մենք ասում ենք չենք ընդունելու այս մոտեցումը. Փաշինյան

ՌԴ-ից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու, մենք ասում ենք չենք ընդունելու այս մոտեցումը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանից ասում են կամ հարաբերությունները բացառիկ են լինելու, կամ չեն լինելու: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին:

«Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչև այս ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով չենք ունեցել այլընտրանքներ: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, ստորագրել է ԱՄՆ-ի հետ ստորագրել է Մեծ Բրիտանիայի հետ, Նիդերլանդների հետ, Ֆրանսիայի հետ, և բազմաթիվ այլ պետությունների հետ: Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ, կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերներ: Խնդիրը այստեղ է: Կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այսդեղ»,-ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքերով Ռուսաստանի հետ բացառիկ հարաբերություններ ունենալու Մոսկվայի պահանջին Երևանը հասկացրել է, որ չի ընդունելու նման մոտեցում:

«Մենք ասում ենք հարաբերությունները բացառիկ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն: Սա լեգիտիմ դիրքորոշում է»,-նշել է վարաչպետը՝ հավելել, որ խնդրել է հարգանքով մոտենալ այս դիրքորոշմանը:

«Հիմա ասում են այո դուք կարող եք ունենալ այլընտրանքներ, բայց այսօր որոշեք,  թե որ այլընտրանքն եք ընտրում:  Ես ասում եմ այն այլընտրանքը ձևավորված չի, սկսել է ձևավորվելու գործընթացը: Հիմա ազնիվ չի լինի մեր ժողովրդի առաջ հարց դնել թե դուք չձևավորված այլընտրանքը ուզում եք, թե չեք ուզում: Որովհետև մեր ժողովուրդը շատ հարցեր կտա որոնց պատասխանը չունենք»,-ասել է Փաշինյանը:  

Վարչապետը նաև ընդգծեց, որ հարգանքով է վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների մայիսի 29-ին ընդունած այն որոշմանը, որով կոչ էր արվում Երևանին համաժողովրդական հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ չմիանալու վերաբերյալ: 

Միևնույն ժամանակ Փաշինյանը հստակեցրեց, որ Հայաստանում նման հանրաքվե կանցկացվի, եթե ԵՄ-ին անդամակցելու համար դիմած լինի, կամ գոնե մոտ լինի դրան: 

 

30 Հուլիս, 2026 13:11
Վեր