Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ կապված այսօրվա իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, ես դա հնարավորություն եմ համարում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքների որակների բարձրացման հարցերին:
«ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ տեղի ունեցողը պատուհան է, որ մենք ինքներս ենք բացել մեր համար: Ավարտվել է այն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք և որքան շատ այնքան լավ: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ հնարավորություն ունի որոշումներ կայացնելու»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով տարբեր ոլորտներին ցուցաբերվող աջակցության խնդրին Փաշինյանն ընդգծեց, որ ինքը կտրականապես դեմ է այն ամենի աջակցությանը, որը չի տանում զարգացման:
«Աջակցության արդյունքում մարդիկ պետք է առաջ գնան, նույն տեղում չմնան»,-նշել է Փաշինյանը:


