Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ Zarkerak - Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ը տեսանյութ է ներկայացրել է հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցներից:

Հուլիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, և կար զոհ։ Ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր քաղաքացու մահը։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները:

Կայքը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Մերսեդես G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին եղել կրակոցի հետքեր:

Ըստ սկզբնաղբյուրի՝ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, որը, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում էր վիրավորում ստացել։

Քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է:

19 Հուլիս, 2026 20:19
Վեր