Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Zarkerak - Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝

- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում.

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:

 

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

20 Հուլիս, 2026 16:21
Վեր