Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ Zarkerak - Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ, հայտնում են փրկախարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։ Այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։

20 Հուլիս, 2026 23:31
Վեր