Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ Zarkerak - Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ
Zarkerak Zarkerak - Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ
Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ

Թումանյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են աճեցրած կանեփ ու կակաչ, դրանցից պատրաստված թմրամիջոցներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտել են կանեփ և կակաչ աճեցնելու, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ստացել էին տեղեկություն, որ Սանահին կայարանի բնակիչ 66-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ, նաև՝ աճեցնում կանեփ։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվել է ընդհանուր 250 գրամ դեղնականաչավուն զանգված, իսկ բակում՝ մշակած կանեփի 53 թուփ։

***
Նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով Թումանյանի համայնքային ոստիկանները մեկնել են Աքորի գյուղ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 74-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ափիոնի նմանվող 30 գնդիկ, 442 գրամ ընդհանուր քաշով խաշխաշի գլխիկ, խաշխաշի 39 ծղոտ, կակաչի սերմ և կակաչի 359 թուփ։

Երկու դեպքով էլ տանտերերը հայտնել են, թե հայտնաբերված թմրամիջոցներն անձնական օգտագործման համար են։

Հանգամանքները պարզվում են։

20 Հուլիս, 2026 18:07
Վեր