Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մխիթար Հայրապետյանը ինքը չի ցանկացել գործունեությունը Կառավարության կազմում շարունակել: Այդ մասինկառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության կազմում աշխատանքը շարունակելու հարցին:
Ինչ վերաբերում է հարցին, ինչ քաղաքական ճակատագիր է սպասվում Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, քանի որ խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է: Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Իրավապահ համակարգի հետ կապված հարց չունի՝ հաշվի առնելով նաև իրավապահ համակարգի մի հատվածի ինքնավար և անկախ աշխատանքի բնույթը։


