Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ Zarkerak - Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ
Zarkerak Zarkerak - Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ
Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ

Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող «Գյիրոնգ» ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է, սահմանային անցակետի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը խզված է, բացակայում են կապն ու էլեկտրամատակարարումը։

Երկրի զբոսաշրջության վարչությունից հայտնում են, որ սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի։

«Զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ տուժած շրջաններում անհետ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի և 93 նեպալցի»,- ասվում է վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

26 Օգոստոս, 2026 16:03
Վեր