ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում ՀՀ-ին, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի. Ռուբինյան Zarkerak - ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում ՀՀ-ին, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում ՀՀ-ին, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի. Ռուբինյան
ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում ՀՀ-ին, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի. Ռուբինյան

ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում ՀՀ-ին, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը չափազանց անկեղծ է եղել, և միշտ է անկեղծ եղել Ռուսաստաքնի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադանալով Մոսկայից հնչող հայտարարություններին, թե Հայաստանը պետք է առավել անկեղծ լինի Ռուսաստանի հետ ԵՄ ինտեգրվելու հարցում:

«Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Հկառակը, մնեք ամեն ինչ արել ենք, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար: Այս կոնտեքստում կարծում եմ, որ հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող անարդարացի ու անտեղին սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս ԵԱՏՄ կանոններին»,-ասաց Ռուբինյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ԵԱՏՄ գոյության ողջ իմաստը ապրանքների ազատ և անմաքս շարժն է:

«Այս պարագայում մենք գործ չունենք ապրանքների ազատության հետ առնվազն դե ֆակտո»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հայտին, Ռուբինյանը նշեց, որ ձաստացի Հայաստանի ԵԱՏՄ գործընկերներն են հորդորում և կոչ անում հանրաքվե անկցակցնել ԵՄ-ին միանալու վերաբերյալ:  

26 Օգոստոս, 2026 13:23
Վեր