Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:
«Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- ասել է Հուսեյնզադեն:
Նշենք, որ ԲՍՀ-ի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ 2026-2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։
Ներկայումս հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարաններում։

