Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է. արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն, և հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ:
Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է. «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»:


