2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են Zarkerak - 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են
Zarkerak Zarkerak - 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում ապաստան հայցողների վիճակագրությունը։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։

Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73%-ը, տղամարդիկ են։

Դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։

Ընդհանուր թվի շուրջ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։

Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ։

Միաժամանակ, 190 դիմումի քննարկման արդյունքում մերժվել է փախստականի կարգավիճակի շնորհումը։

«Կարևոր է նշել, որ ապաստան հայցած անձանց և տվյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թվերը չեն վերաբերում մինույն դիմումներին. դրանք կարող են վերաբերել նաև ավելի վաղ ներկայացված ապաստանի դիմումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

25 Օգոստոս, 2026 10:23
Վեր